Լոնդոնում ոստիկանությունը 37-ամյա լոնդոնցի Ավեյզ Ֆակեյին ահաբեկչություն ծրագրելու համար մեղադրանք է առաջադրել։ Ֆակեյը ձերբակալվել էր մայիսի 23-ին Ստանսթեդ օդանավակայանում, հայտնում է BBC-ն։

Ոստիկանությունից նշել են, որ նրա կալանավորումը կապակցված չէ մայիսի 22-ին Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հետ։