Վերջին մի քանի օրերին իտալական Կրոտոն, Պալերմո ու Կատանիա քաղաքների ափեր են դուրս բերել 50 միգրանտների մարմիններ, որոնք զոհվել էին Միջերկրական ծովում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի հետեւանքով։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը։

Վարչությունը հիշեցրել է, որ Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա երթուղին, որն անցնում է Միջերկրական ծովով, ամենավտանգավորն է միգրանտների ու փախստականների համար։ 2017-ի սկզբից մինչեւ հիմա այդ երթուղու վրա զոհվել են ավելի քան 1720 միգրանտներ։Միայն անցած շաբաթ փրկարարները իտալական ափերի մոտ 9500 միգրանտների են փրկել ու հայտնաբերել 50 միգրանտների մարմիններ։ Տասնյակ միգրանտներ էլ անհետ կորած են համարվում։