Փարիզում Էյֆելյան աշտարակի լույսերը մայիսի 30-ին կմարեն Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնել է Փարիզի քաղաքապետարանը, հայտնում է RFI-ն։

30 մարդ է զոհվել ու մոտ 100-ը վիրավորվել կրկնակի ահաբեկչության ժամանակ, որը տեղի է ունեցել Բաղդադում։ Ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել ԻՊ-ն։ Իրաքի իշխանությունները դա կապակցում են Մոսուլի վրա իրաքյան զորքերի ու միջազգային կոալիցիայի հարձակման հետ։

«Զոհերի հիշատակին ու որպես համերաշխության նշան՝ Էյֆելյան աշտարակի լույսերը երեքշաբթի կեսգշերին կմարեն,- գրել է իր Twitter-ում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն,- Փարիզը համերաշխ է Բաղդադի հետ։ Ես մտածում եմ զոհերի ու նրանց հարազատների մասին»։