Նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Սերբիայի վարչապետի պաշտոնից, հայտնում է RNS-ը։

«Ես հրաժարական եմ տվել Սերբիայի վարչապետի պաշտոնից։ Հրաժարականը կապակցված է ապրիլի 2-ի ընտրություններից հետո նախագահի պաշտոնը ստանձնելու հետ»,- ասվում է Վուչիչի հայտարարության մեջ։

Վուչիչը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը 2014-ի ապրիլից։ Նա հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում, հավաքելով ընտրողների ձայներից կեսից ավելին։