Էներգակիրների տարանցումը Միջազգային էներգետիկ խարտիայի անքակտելի մասը կլինի։ Այս մասին մայիսի 31-ին հայտարարել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակը՝ մեդիա ֆորումում իր ելույթի ընթացքում։
Նրա խոսքով՝ երկօրյա ֆորումի ընթացքում աշխատանքները տարվել են ՄԱԿ-ի բանաձեւի շրջանակում։ «Այսօր, ամփոփիչ հայտարարություն ընդունելով, մենք ավարտեցինք ֆորումը, որի մասին կտեղեկացվի ՄԱԿ-ը։ Մենք հույսով սպասում ենք, որ Ռումինիան եւ Ալբանիան կդառնան խարտիայի համանախագահներ՝ 2019 եւ 2020 թվականներին համապատասխանաբար»,- Աշխաբադից NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ նշել է Ուրբան Ռուսնակը։




























