ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը Սլովակիայի ԱԳ նախարարին միաձայն ընտրել է Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի նախագահ։
«Մեր ընդհանուր նպատակն է հասնել ՄԱԿ արդյունավետության բարձրացմանը, որը հաշվի կառներ բոլոր պետությունների շահերը»,- ասել է նորընտիր նախագահը։ Նա հայտնել է բազմակողմանի դիվանագիտությանն իր նվիրվածության մասին ու պատրաստակամություն հայտնել աջակցել գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ջանքերին՝ ՄԱԿ-ի բարեփոխման համար։ Նա առանձնացրել է իր գործունեության վեց առաջնային ուղղություններ՝ հակամարտությունների կանխում, միգրացիա, մարդու իրավունքների պաշտպանություն, կայուն զարգացում, կլիմայական փոփոխություններ ու հավասարության ապահովում։
ԳՎ 72-րդ նստաշրջանը բացվելու է սեպտեմբերի 12-ին։ Այդ օրը Միրոսլավ Լայչակը կստանձնի իր նոր պարտականությունները։





























