Չինաստանը դիմում է ներկայացրել Հարավային Կորեային՝ THAAD ՀՀՊ չորս լրացուցիչ համակարգերը երկիր տեղափոխելու կապակցությամբ, այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳ  ներկայացուցիչ Խուա Չունյինը, փոխանցում է «Սինհուան»։

Նա նշել է, որ THAAD ՀՀՊ համակարգերի տեղակայումը լրջորեն վնասում է Չինաստանի ռազմավարական անվտանգության շահերին, խախտում ռազմավարական հավասարակշռությունը ու չի նպաստում Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։ Չինաստանը կտրականապես դեմ է դրան։

Պեկինը դիմում է ներկայացրել Սեուլին, լուրջ մտահոգություն արտահայտել ու շարադրել իր դիրքորոշումը, նաեւ ԱՄՆ-ին ու ԿՀ-ին կոչ արել անհապաղ դադարեցնել THAAD համակարգերի տեղակայմանը, հայտնել է չինացի դիվանագետը։