Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել՝ ԵՄ անդամ պետություններին կոչ անելով խստացնել հակասեմականության դեմ պայքարը: «ԵՄ անդամ բոլոր երկրները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի երաշխավորեն հուդայականություն դավանող իրենց քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է ԵԽ-ի կոմյունիկեում:

RFI-ի փոխանցմամբ՝ բանաձեւը խորհրդատվական բնույթ է կրում: Դրանում նաեւ խորհուրդ է տրվում հակասեմականության դեմ պայքարի համակարգողի պաշտոն ստեղծել:

«Հարկավոր է դպրոցներում դասավանդել Հոլոքոստի պատմությունը, իսկ պատմության դասագրքերում պետք է հրեաների պատմության ու կյանքի հստակ նկարագրություն լինի»,- նշել են բանաձեւի հեղինակները: