Հունիսի 1-ին, ժամը 16:08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ գյուղերում տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածքներ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կարկտահարության հետեւանքով Ակներ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Կոռնիձոր եւ Արավուս համայնքներում մասամբ վնասվել են գարու, ցորենի, բանջարաբոստանային կուլտուրաների (կարտոֆիլի, լոբու սածիլներ) ցանքատարածքները եւ ծառերի բերքը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ու ՏԻ եւ ՀԳՄՀՎ պետերին: