Սեւանի ՔԿԱԳ-ի նախկին պետը կրկին հայտնվել է դատարանում, այս անգամ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով:

Մ.Կ.-ն արդեն շուրջ 3 տարի է՝ դատական քաշքշուկների մեջ է: Տարբեր դրվագներով նա մեղադրվում է կաշառք վերցնելու եւ փաստաթղթեր կեղծելու մեջ: Չնայած քրեական գործերը նախաքննության ընթացքում քննվել են առանձին, այժմ դատարանում քննությունն ընթանում է միասին: Այս գործով դատաքննությունն ավարտվել է եւ մեկնարկել է ճառերի փուլը:

Հատկանշական է, որ օրերս դատարան է ուղարկվել եւս մեկ գործ. ՔԿԱԳ-ի նախկին պետն այս անգամ էլ մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու եւ ապօրինի սահմանը հատելուն նպաստելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մ.Կ.-ն, որը 2009թ.-ից աշխատել է որպես Սեւանի ՔԿԱԳ-ի պետ, անձնական այլ դրդումներից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև օժանդակել է պետական սահմանն ապօրինի հատելուն։ Այս գործով կա եւս մեկ մեղադրյալ՝ Ս.Գ.-ն, որը ըստ մեղադրանքի, չի ունեցել Հայաստան մուտք գործելու թույլտվություն եւ 2014թ. հունվարին դիմել է Մ.Կ.-ին, որն էլ օժանդակել է եւ տրամադրել կեղծ փաստաթուղթ հանդիսանցող ՀՀ քաղաքացու անձնագիր: Ս.Գ.-ն դրանով հատել է ՀՀ պետական սահմանը:

Մ.Կ.-ն 2014թ. սեպտեմբերից գտնվում է կալանքի տակ: