Նոր, արդեն թվով 3-րդ քրեական գործն է հարուցվել «սպանություն» հոդվածով, նացիոնալիստներ Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեւսկու դեմ, ովքեր նախկինում արդեն դատապարտվել էին ազգային հողի վրա կատարված հանցագործությունների համար:

Այս անգամ, նրանց կասկածում են Մոսկվայում 2007-ի ապրիլի 4-ին կատարված սպանության մեջ: Մեծ Չեսկիզովյան փողոցում, թիվ 12 շենքի մոտ 40-ամյա Լավրիկ Մ.Ա.-ին ընդունելով որպես «ոչ սլավոնական ազգության» ներկայացուցիչ: Նրանք  ռասայական թշնամության հողի վրա մահացու դանակահարել են Լավրիկին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով իրավապահ մարմիններին:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը Ռինոյին, Սկաչեւսկուն, ինչպես նաեւ Ռոման Կուզինին մեղավոր էր ճանաչել ազգային հողի վրա սպանություն կատարելու մեջ: Դատավճիռը կայացրել է դատավոր Էդուարդ Չուվաշովը, ում 4 օր անց գնդակահարել էին:

ՌԴ հետաքննչական վարչությունը հայտարարել էր, որ դատավորի սպանությունը չի կապում այդ դատավճռի կայացման հետ:

Սա Ռինոյի եւ Սկաչեւսկու դեմ հաքրուցված երկրորդ քրեական գործն է. 2008-ի դեկտեմբերին նրնցից յուրաքանչյուրը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել` ազգային հողի վրա կատարա հանցագործությունների համար:

Քանի որ բոլոր հանցագործությունները կատարվել էին նախքան նրանց չափահաս դառնալը, ըստ օրենսդրության, երիտասարդներին չէին կարող 10 տարուց ավելի մեծ պատճաչափով դատապարտել: Ներկա դատավարության ժամանակ, փաստորեն, նրանց պատժաչափը չի ավելացվել` 10 տարի: