Հեսսենի խաղաղության մրցանակի 2017 թվականի դափնեկիր է դարձել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Մրցանակի հոգաբարձուների խորհուրդը, որում ընդգրկված են խաղաղության հարցերի հետազոտություններով զբաղվող գերմանական առավել ազդեցիկ կառույսների ներկայացուցիչներ, ուրբաթ օրը հայտնել է, որ այդպիսով իրենք գնահատում են Մոգերինիի ներդրումը խաղաղության հաստատման պայքարում՝ հատուկ շեշտելով նրա ավանդը 2015-ին Իրանի հետ միջուկային պատմական համաձայնագրի ստորագրման հարցում։

Խորհրդի հայտարարությունում ասվում է, որ Ֆեդերիկա Մոգերինիին հաջողվել է բեկում մտցնել  «Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծայրահեղ բարդ եւ տեւական բանակցություններում»:

Հեսսենի նախկին վարչապետ Ալբերտ Օսլվալդի հիմնադրամի կողմից 1993 թվականին ստեղծված մրցանակը կազմում է 25 հազար եվրո: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ Բրյուսելում: