ԵԽ-ն ու Չինաստանը երկկողմանի գագաթնաժողովի ժամանակ քննարկել են կլիմայի խնդիրները ու Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշումը սխալ են համարել։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր մենք ուժեղացնում ենք Չինաստանի հետ կլիմայի մասին մեր համագործակցությունը։ Այսօր Չինաստանն ու ԵՄ-ն ցուցադրում են համերաշխություն ապագա սերունդների հետ ու պատասխանատվություն՝ մեր մոլորակի համար։ Մենք վստահ ենք, որ Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ-ի երեկվա որոշումը մեծ սխալ էր»,- ասել է Տուսկը ԵՄ- Չինաստան գագաթնաժողովի արդյունքներով։
«Մենք քննարկել ենք մի շարք հարցեր ու ուրախ ենք, որ չինական կողմը համաձայն է կլիմայի հարցով ամերիկյան որոշման կապակցությամբ մեր դիրքորոշմանը»,- հավելել է իր հերթին ԵՀ ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ երկիրը դուրս է գալիս Փարիզյան համաձայնագրից, քանի որ այն «անազնիվ էր» ԱՄՆ-ի նկատմամբ ու կարող էր վնասել ամերիկյան տնտեսական շահերին՝ հարստացնելով Հնդկաստանի ու Չինաստանի նման երկրներին։





























