Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին օգնական Մայքլ Ֆլինի նկատմամբ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը ներառելու է Թուրքիայի հետ նրա շփումները, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

ԱՄՆ հատուկ ծառայությունները մինչ այդ Ռուսաստանին մեղադրել են ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ, Ռուսաստանը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք «բացարձակապես մերկապարանոց» է անվանել։ «Ռուսաստանի հետ Թրամփի կապերի» հետաքննության համար որոշ ժամանակ առաջ հատուկ դատախազ է նշանակվել Ռոբերտ Մյուլերը։ Բացի դրանից երկու զուգահեռ հետաքննություններ են իրականացնում սենատի ու ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովները։

Ֆլինի նկատմամբ հետաքննությունը վերաբերելու է նաեւ Թուրքիայի կառավարության շահերից լոբի իրականացնելուն։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆլինը «ընտրություններին Ռուսաստանի միջամտության» ու «Ռուսաստանի հետ Թրամփի կապերի» մասին հետաքննությունների ֆիգուրանտներից էլ է։