ԻՊ-ի դեմ պայքարի գործողության սկզբից մինչ հիմա Իրաքում ու Սիրիյաում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի հարվածներից զոհվել է առնվազն 484 խաղաղ բնակիչ, ասվում է կոալիցիայի տարածած հայտարարության մեջ։
«Այս պահին, հասանելի տեղեկությունների հիման վրա, ամենայն հավանականությամբ առնվազն 484 խաղաղ բնակիչ է զոհվել՝ կոալիցիայի հարվածների արդյունքում»,- ասվում է փաստաթղթում։
Զեկույցում ասվում է, որ ապրիլին կոալիցիան 43 նոր հաղորդագրություն է ստացել Իրաքում ու Սիրիայում իր հարվածների հետեւանքով հնարավոր զոհերի մասին։
«Այս ընթացքում կոալիցիան ուսումնասիրել է 47 զեկույց, որոնցից 31-ը ոչ հավաստի է ճանաչվել, իսկ 16-ը՝ հավաստի»,-նշվում է զեկույցում, որտեղ նաեւ ասվում է, որ դա հանգեցրել է 132 խաղաղ քաղաքացիների մահվան։
Կոալիցիան շեշտել է, որ խաղաղ բնակիչները չեն եղել հարվածների նշանակետը։





























