Թուրքական ընդդիմադիր BirGun պարբերականի սեփականատեր Իբրահիմ Այդընը եւ հրապարակումների հարցերով պատասխանատու տնօրեն Բերքանթ Գյուլթեքինն ազատ են արձակվել բանտից։

Թուրքական Evrensel պարբերականի փոխանցմամբ՝ BirGun-ի սեփականատերն ու հրապարակումների հարցերով պատասխանատու տնօրենը փաստաբանի դիմումի համաձայն վաղաժամ են ազատ արձակվել։

Նրանք դատապարվել էին 21 ամիս ազատազրկման BirGun-ի էջերում 2015-ի դեկտեմբերի 13-ին կրթական բոյկոտի ժամանակ հնչեցված կարգախոսները հրապարակելու համար։