Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում տեղ գտած որոշման համաձայն՝ 3 ամսվա ընթացքում հետախուզման մեջ գտնվող 130 անձ, Թուրքիա չվերադառնալու դեպքում, կզրկվի քաղաքացիությունից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հետախուզման մեջ գտնվող 130 մարդկանց թվում են Ֆեթուլլահ Գյուլենը, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորներ Ֆայսալ Սարըյըդըզը, Թուղբա Հեզերը եւ այլք։

Նշվում է, որ եթե 3 ամսվա մեջ նշվախ անձինք չվերադառնան Թուրքիա, ապա կզրկվեն քաղաքացիությունից։