Չինացին վաճառականից շուն է գնել, որին, մյուս ցեղակիցների հետ միասին, որպես մսացու են վաճառել։ Շները թափանցիկ պարկերում են եղել։ Տղամարդը չի կարողացել անտարբեր անցնել եւ 90 դոլար վճարելով՝ գնել է նրանցից մեկին։ Միջադեպի մասին Twitter-ի իր էջում գրել է տղամարդու դուստրը՝ Սինի Դանին, հաղորդում է Bored Panda-ն։
Աղջկա խոսքով՝ հայրն ի վիճակի չէ շատ շներ պահել, սակայն գնելով այս մեկին, նա կարողացել է փրկել թեկուզ մեկ կենդանու կյանք։ Աղջիկը նշել է, որ հպարտանում է իր հորով։ Այժմ շունն ապրում է իր փրկչի գրասենյակում։






























