Լեհաստանը հիմքեր չի տեսնում Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի երկխոսության մակարդակի բարձրացման համար։ Այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հավելելով, որ «Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայում», հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Նրա խոսքով, Ուկրաինայում իրավիճակը չի բարելավվում, ու հիմքեր չկան խոսելու այն մասին, որ Մոսկվան ձգտում է խաղաղության։ Դուդան մասնավորապես հիշեցրել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակողական բնույթի զորավարժությունների, որոնք անցնելու են Բելառուսի տարածքում։

Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար- Կիտարովիչն էլ իր հերթին շեշտել է, որ ՆԱՏՕ-ն առաջնորդվում է բացառապես վախեցնելու քաղաքականությամբ։ «Ես Ռուսաստանի նկատմամբ նման մոտեցման կողմնակից եմ, միջազգային իրավունքի նորմերը անհրաժեշտ է պահպանել, սակայն մենք պետք է նաեւ  երկխոսությունը շարունակենք»,- նշել է Խորվաթիայի նախագահը։