ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Հարավային Կորեայի իր գործընկերոջ հետ հունիսի վերջին։ Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահների հանդիպումը կկայանա հունիսի 29-30-ը՝ Վաշինգտոնում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են հարաբերությունների հետագա ամրապնդումն ու համագործակցությունը տնտեսության ոլորտում ու գլոբալ հարցերի շուրջ։ «Նախագահները նաեւ կանդրադառնան հյուսիսկորեական խնդրին, այդ թվում Փհենյանի կողմից միջուկային ու հրթիռային սպառնալիքին դիմակայելուն»,- նշվում է հաղորդագրության մեջ։