Կուբան պետք է սկսի լուծել մարդու իրավունքների խնդիրների հետ կապված մարտահրավերները, եթե ուզում է, որ ԱՄՆ-ն պահպանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսել էր Բարաք Օբամայի վարչակազմը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, նշելով, որ դա կավելացնի ամերիկացի զբոսաշրջիկների հոսքը Հավանա ու կամրապնդի բիզնեսի կապերը, հայտնում է Reuters-ը։
Նշենք, որ ըստ ամերիկյան մամուլի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հայտնել Կուբայի նկատմամբ քաղաքական կուրսի փոփոխության մասին։ Թե հատկապես ինչ է հայտնելու Թրամփը ՝ անհայտ է, սակայն ակնկալվում է, որ նա կոշտ դիրքորոշում կզբաղեցնի։





























