Հունիսի 13-ին, ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարկավագի փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի 77 SA 776 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս.)  բախվել է աղբամանին, այնուհետեւ՝ «Scania» մակնիշի 353 OF 61 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1994 թ. ծնված Ր. Ա.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած՝ 1977 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: