ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտնել է, որ   2016-ի նախագահական ընտրությունների ընթացքում  ռուսների հետ դավադիր դաշինքի մասին ենթադրությունները «սարսափելի ու նողկալի սուտ է», հայտնում է AP-ը։ Այս մասին Սեշնսը հայտնել է Սենատում իր ելույթի ժամանակ, մեկնաբանելով ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ 2016-ի ապրիլին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը։

Սեշնսը նշել է, որ ինքը, ինչպես եւ իր աշխատակիցները այդ հանդիպմանը մասնակցել են նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթի շրջանակում։ Նրա խոսքով, ենթադրություններն այն մասին, որ ինքը գիտեր «ռուսական կառավարության հետ ինչ –որ դավադրության մասին, որը կարող էր վնասել երկրին, որին ինքը ծառայել է 35 տարի, սարսափելի ու նողկալի սուտ է»։ Նա նաեւ հայտնել է որ ռուս դեսպանի հետ երրորդ հանդիպում չի եղել։