Հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Լանջազատ գյուղի ջրամբար տանող ավտոճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: