Շրի Լանկայի ոստիկանությունը հինգ մարդու է ձերբակալել, այդ թվում բուդդայական կազմակերպության անդամի՝ մուսուլմանների նկատմամբ բռնություն հրահրելու համար, հայտնում է Reuters-ը։

Ձերբակալություններն սկսվել են այն բանից հետո, երբ դիվանագետները դատապարտել են Շրի Լանկայում մուսուլմանների նկատմամբ բռնությունն ու կառավարությանը կոչ են արել պաշտպանել փոքրամասնությունների իրավունքներն ու հավատի ազատությունը։

Ապրիլի 17-ից սկսած՝ գրանցվել է մուսուլմանների վրա ավելի քան 20 հարձակում, այդ թվում մուսուլմանական ձեռնարկությունների հրկիզումն ու մզկիթների վրա բենզինային ռումբերի կիրառումով հարձակումները։