Ջեյմս Թ․Հոդկինսոնը, որը կրակ էր բացել Ալեքսանդրիայում բեյսբոլի մարզումների ընթացքում, մահացել է ոստիկանության հետ առճակատման ընթացքում ստացած վիրավորումների հետեւանքով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նաեւ հիշատակել է երկու ոստիկանների հերոսական գործողությունների մասին, որոնք ոչնչացրել էին հրաձգին, չնայած իրենց ստացած վիրավորումներին։ «Մենք՝ Մելանիայի հետ միասին շնորհակալ ենք հերոսականության համար ու աղոթում են բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման համար»։ Նախագահը փոխհրաձգության ընթացքում վիրավորված կոնգրեսական Սթիվ Սկալիզին անվանել է լավ ընկեր՝ հույս հայտնելով, որ նա կապաքինվի։

Թրամփը նորից պատշաճն է մատուցել ոստիկանությանն ու այն մարդկանց, ովքեր առաջինն են օգնության հասել։ «Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, բայց նման պահերին պետք է հիշել, որ բոլոր նրանք , ովքեր ծառայում են Վաշինգտոնում, այստեղ են գտնվում, քանի որ նախեւառաջ նրանք սիրում են իրենց երկիրը»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ հրաձգության հետեւանքով 5 մարդ է վիրավորվել։