ԱՄՆ-ն վստահ է, որ կարող է փարատել Հարավային Կորեայի մտավախությունները՝ երկրի տարածքում ամերիկյան THAAD ՀՀՊ համակարգի տեղակայման կապակցությամբ։ Այս մասին Սենատում լսումների ժամանակ հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթթիսը։

«Ես կարծում եմ մենք կարող ենք հնարավորություն գտնել առաջ շարժվելու համար։ Ինչպես գիտեք՝ Հարավային Կորեայի նախագահը կայցելի ԱՄՆ, ու մենք կփորձենք լուծել այդ հարցը»,- ասել է նա։

Նշենք, որ Սեուլը դադարեցրել է THAAD ՀՀՊ-ի լրացուցիչ համակարգերի տեղակայումը՝ պատճառաբանելով, որ պետք է հետազոտություններ իրականացվեն՝ շրջակա միջավայրի վրա ՀՀՊ-ի ազդեցությունը պարզելու համար։