Ծանոթուհուն ինքնասպանության հասցնելու եւ նրա մերկ լուսանկարները հրապարակելու սպառնալիքի տակ գումար շորթելու մեջ մեղադրվող Ռոմանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Ռոմանին կալանքի տակ վերցնել հենց դատարանի դահլիճից:
Նշենք, որ դատաքննությամբ ապացուցվել է, որ Ռոմանը ծանոթուհու մերկ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով նրանից հափշտակել է 2 մլն 500 հազար դրամ եւ 276 հազար դրամի ոսկյա զարդեր: Ռոմանի սպառնալիքների պատճառով էլ այդ կինը փորձել էր նետվել Հաղթանակ կամրջի վրայից, սակայն այն կանխվել էր քննությամբ չպարզված անձի կողմից:





























