Եվրամիությունն ու Հայաստանը պատրաստվում են հեշտացնել վիզաների տրամադրման կարգը։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին Երեւանում հայտարարեցին էկոնոմիկայի նախարար Ներսես երիցյանը եւ ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը։ Վերջինիս խոսքով՝ վիզաների պարզեցման խնդիրը պահանջում է Հայաստանի կողմից նախապատրաստական լուրջ աշխատանքների իրականացում։ «Յուրաքանչյուր անգամ, երբ ազատականացնում ենք վիզաների տրամադրման գործընթացը, փորձը ցույց է տալիս, որ դրանից կարող են օգտվել երրորդ երկրների քաղաքացիները՝ ներթափանցելով Եվրամիություն։ Պետք է պահանջենք, որ հայկական փաստաթղթերը լինեն դժվար կեղծելի, իսկ սահմանը հսկվի արդյունավետ։ Սա պահանջում է լրացուցիչ պարտավորություն Հայաստանի կողմից»,- ասաց դե Լուցենբերգերը։

Հասանելի է
english


























