Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 14-ից 15-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման եւ թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք:

Բացահայտվել է գողության 6, խարդախության 7, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության եւ կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: