Իրացնելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները, համագործակցելով ՀՀ-ում եւ Ֆրանսիայում Ինտերպոլի ԱԿԲ-ների հետ, 2016թ. հունիսի 29-ին Ֆրանսիայում հայտնաբերվել եւ կալանավորվել, իսկ ս/թ. հունիսի 15-ին, ժամը 3.30-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Փարիզ-Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 32-ամյա Գուրգեն Բ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2009թ. դեկտեմբերի 24-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: