Հունիսի 13-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի կոտրվածք, զույգ ծնկահոդերի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 28-ամյա երիտասարդ եւ հայտարարել, որ վնասվածքը ստացել է Գոգավանում տեղի ունեցած վթարի հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 12-ին, ժամը 19.00-ին, Լոռու մարզի Գոգավան գյուղում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հորդառատ անձրեւի պատճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչի հետեւանքով բացվել է ավտոմեքենայի դուռը եւ ուղեւորը կախվելով դռնից՝ ստացել է նշված վնասվածքները:

Կատարվում է քննություն: