Ամերիկացի Օտտո Ուորմբիրի ընտանիքը, որին ԿԺԴՀ-ից հայրենիք են տեղափոխել կոմայի վիճակում, չի հավատում Փհենյանի բացատրություններին, հայտնում է BBC-ը։

Ուորմբիրը կալանավորվել էր այն բանից հետո, երբ քարոզչական պաստառ էր պատռել։ ԿԺԴՀ-ում նրան մեղադրել են «հակապետական գործողությունների մեջ» ու դատապարտել 15 տարվա բանտարկության։ Հունիսի 13-ին Պետդեպարտամենտը հայտնել է, որ Ուորմբիրը ազատ է արձակվել ու տունդարձի ճանապարհին է։ Փհենյանում հայտնել են, որ մոտ մեկ տարի առաջ Օտտոյի մոտ ախտորոշվել էր բոտուլիզմ, իսկ հետո նա կոմայի մեջ էր ընկել, քնաբեր ընդունելուց հետո։ Ամերիկացի բժիշկները հայտնել են, որ Օտտոյի մոտ «ծանր նեվրոլոգիական վնասվածք է»։

Հունիսի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ նրա հայրը՝ Ֆրեդ Ուորմբիրը հայտնել է, որ չի հավատում Փհենյանի վարկածին։ Նրա կարծիքով, իր որդու հետ դաժան են վարվել, սակայն ճշմարտությունը «մենք երբեք չենք իմանա»։