Թուրքիայում դատարանը 23 զինվորականների ցմահ ազատազրկման է դատապարտել՝ անցած տարվա հուլիսին պետհեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Զինվորականներին մեղավոր են ճանաչել պետական կարգերը ուժային ճանապարհով փոխելու փորձի ու նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆարի Կասիրգիին «բռնությամբ պահելու» համար։

Բացի դրանից նախագահական գվարդիայի նախկին հրամանատար Մուխսին Կուտսի Բարիշը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ Եւս երկու մեղադրյալներ արդարացված են։

Սա պետհեղաշրջման փորձի մասին գործով թուրքական դատարանի առաջին որոշումն էր։