Ֆրանսիայում ձերբակալվել են այն տղամարդու ազգականները, որը միտումնավոր բախվել էր ոստիկանական ֆուրգոնին Ելիսեյան դաշտերում։ Ձերբակալվել են 31-ամյա Ադամ Դ-ի նախկին կինը, հայրը, եղբայրն ու հարսնացուն, փոխանցում է DW-ը։
Ավելի վաղ հայտնել էին, որ հարձակման հետեւանքով Ադամ Դ․-ն զոհվել էր։ Նա նախկինում էլ էր հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում ու եղել է իսլամական ծայրահեղականների ցուցակում։ Բայցեւայնպես նա զենք կրելու իրավունք ուներ։ Հարձակումից հետո հանգուցյալ Ադամի մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ Իսկ նրա տանը խուզարկության ժամանակ ոստիկանությունը այլ զենքեր էլ է հայտնաբերել։





























