Պորտուգալիայում վթարի է ենթարկվել փրկարարական օդանավը, որն ուղարկվել էր անտառային հրդեհները մարելու, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով չինովնիկներին։ Զոհերի ու օդանավի ընկնելու պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայում անտառային հրդեհների հետեւանքով զոհվել է 64 մարդ։ Իշխանությունները չեն բացառում, որ այդ թիվը կարող է աճել, քանի որ չնայած բոլոր փորձերին՝ հրդեհը վերահսկել չի հաջողվել։ Անտառային հրդեհների պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 20 գյուղերի բնակիչները։