Ֆրանսիայի արեւմուտքում ջրի ալիքները 1․5 տ կոկաին են ափ հանել, հայտնում է AFP-ն։ Կալանավորված են մի քանի մարդ, այդ թվում Հունաստանի 7 քաղաքացիներ։ Կոկաինը հայտնաբերվել է փրկարարական գործողության ընթացքում։ Երկու նավակներ մոլորվել էին Միմիզան լողափի մոտակայքում։
Տուժածներին տարհանելուց հետո ափին ավելի քան 20 քսակ կոկաին են հայտնաբերել։ Ոստիկանությունը հայտնում է, որ կոկաինը օվկիանոս է թափվել փրկարարական նավից։





























