Իսպանիայում կալանավորված են երեք մարոկացիներ։ Նրանցից մեկին կասկածում են ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով, մյուս երկուսն էլ նրա հետ ապրել են նույն բնակարանում, հայտնում է AP-ը։
Իսպանիայի ՆԳՆ-ն հայտնում է, որ 32-ամյա կասկածյալը «գտնվում է արմատականացման փուլում» ու հրապուրված է «ջիհադական ահաբեկչության գաղափարախոսությամբ»։ Նրա մոտ հայտնաբերվել է այդ թեմայով, նաեւ ինքնաշեն ռումբերի պատրաստման թեմայով ընդարձակ էլեկտրոնային գրադարան։ Գերատեսչությունում համարում են, որ կալանավորվածը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար ու մտադիր էր հավաքագրել կողմնակիցների՝ Իսպանիայում ահաբեկչություն իրականացնելու համար։





























