«Հյուսիսային հոսք-2» նախագիծը իհարկե ունի հաջողության բոլոր շանսերը։ Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նա շեշտել է, որ դա զուտ առեւտրային նախագիծ է, կոչ անելով բոլոր գործընկերներին «հանգիստ բացատրել» Եվրոպայի համար «Հյուսիսային հոսք-2» նախագծի օգուտը։ Նրա խոսքով, նախագիծը կապակցված է Եվրոպայում գազի սպառումը մինչեւ տարեկան 510 մլրդ խորանարդ մետր ավելացնելու հետանկարի հետ՝ եվրոպական երկրներում գազի արդյունահանման ծավալների կրճատման պայմաններում։
«Կարծում եմ, որ մենք պետք է բոլոր մեր գործընկերներին, բոլոր շահագրգռված կողմերին, իրավաբանական անձանց հանգիստ բացատրենք, որ այդ նախագիծն ուղղված չէ որեւէ մեկի դեմ»,- ասել է Պուտինը՝ Royal Dutch Shell-ի գործադիր տնօրեն Բեն վան Բերդենի հետ հանդիպման ժամանակ։





























