Միչիգանի օդանավակայանում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա։ BBC-ի փոխանցմամբ, ոստիկանը մեջքից ու վզից վիրավորում է ստացել։

Նրան հոսպիտալիզացրել են, վիճակը կայուն է։ Հարձակվողին ձերբակալել են։ Նրա անձի ու դրդապատճառների մասին տեղեկություններ դեռ չկան, սակայն ոստիկանությունը համարում է, որ նրա թիրախը հենց ոստիկանն է եղել։ Օդանավակայանում ուժեղացվել է հսկողությունը։