Թուրքիայի Իզմիր նահանգում հունիսի 22-ի առավոտյան կրկին երկրաշարժ է գրանցվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրի Քարաբուրունի շրջանում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քարաբուրունի Թեփեբոզ գյուղում 10 կմ խորության տակ։

Երկրաշարժի հետեւանքով վնասներ չեն գրանցվել, սակայն բնակչության մոտ խուճապ է առաջացել։