Ստամբուլի Թաքսիմի հրապարակին կից Գեզի այգու քանդման դեմ բողոքի ակցիային մասնակցած 192 քաղաքացու դեմ 4 տարի անց որոշվել է դատական գործ հարուցել։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Իզմիրի դատարանի կողմից ընդունված 24 էջանոց մեղադրակական եզրակացության մեջ 192 քաղաքացի մեղադրվում է անօրինական հավաքների ու ցույցերի մասնակցելու մեջ։
Նշվում է, որ մեղադրական եզրակացության 24-ի էջից 23-ը կազմում է 192 քաղաքացու անունները եւ միայն մեկ էջն է մեղադրանքը։





























