Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը օրերս ստիպված է լինելու բախվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին՝ ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում, որը կայանալու է դեկտեմբերի 1-2-ին Աստանայում:
Թբիլիսիի պաշտոնատար դեմքերը պնդել են, որ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է մեկնել Աստանա: Այնտեղ է գտնվում վրացական պատվիրակության մի մասը:
Նախկինում Մոսկվայում բազմիցս հայտարարել են, թե մտադիր չեն գործ ունենալ Վրաստանի ներկայիս ղեկավարության եւ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, գագաթաժողովի նախաշեմին Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Դմիտրի Մեդվեդեւի հետ «ցանկացած տեղում, ցանկացած պահի, առանց նախապայմանների»: Միեւնույն ժամանակ, ըստ Սահակաշվիլիի, չնայած վրացական կողմի նման պատրաստակամությանը, ռուսները խուսափում են իր հետ հանդիպելուց:




























