«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության քննչական բաժնի պետ, փոխգնդապետ Վալենտին Պապյանը վարում է «Տոյոտա Պրադո» մակնիշի թանկարժեք Ջիփ: Ջիփի վրա ամրացված են 08 SS 005 համարանիշները:

Զրոների առատությամբ աչքի ընկնող, «ծիծակ համարներ» անունը ստացած համարանիշները հատուկ են մեր օլիգարխներին ու նրանց սպասարկող սափրագլուխներին: Բայց եթե օլիգարխները նախկինում՝ անօրինական ձեւով, իսկ հիմա աճուրդով գնում են այդ համարանիշները, ապա Կոտայքի մարզային քննչական բաժնի պետ, փոխգնդապետ  Վալենտին Պապյանը պարզապես քաղաքացուց վերցրել է համարանիշները եւ ամրացրել իր «Պրադոյին»: Թերթի տեղեկություններով,  08 SS 005 համարանիշները գրանցված են Ալբերտ Լեւոնյանին պատկանող «ԳԱԶ-21»ին: Նույն Վալենտին Պապյանին նաեւ սպասարկում է «ՆԻՎԱ» մակնիշի 015 ՈՍ 03 ոստիկանական համարանիշներով ավտոմեքենան:

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի