Վրացական Աջարիա տարածաշրջանի իշխանությունները բոլոր ցանկացողներին առաջարկել են փորձել անասուններ արածեցնել, գրում է 34travel ամսագիրը։
Իշխանությունները հույս ունեն, որ այդ միջոցով կգրավեն զբոսաշրջիկներին։ Նաեւ չինովնիկների կարծիքով այս նախաձեռնությամբ կարելի է թեթեւացնել հովիվների գործը։
Աջարական իշխանությունները պիլոտային ռեժիմով գործակված նախագծին 35 հազար լարի են հատկացրել։ Զբոսաշրջիկներին ու հովիվներին արոտավայրեր կտեղափոխեն միկրաավտոբուսները։ Ենթադրվում է, որ զբոսաշրջիկները կապրեն մոտակայքում՝ վրաններում կամ փայտաշեն տնակներում։
Հայտնում են, որ նախագիծն արդեն իսկ հսկայական հետաքրքրություն է առաջացրել զբոսաշրջիկների շրջանում։




























