ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա օրերին Թուրքիա կայցելի: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պետքարտուղարության ներկայացուցչին: Ակնկալվում է, որ Թիլերսոնը Թուրքիայում կլինի հուլիսի 9-10-ին՝ Համաշխարհային նավթայի կոնգրեսին մասնակցելու նպատակով:
Այցի շրջանակում պետքարտուղարը կհանդիպի Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ակնկալվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն անվտանգության հարցեր, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամը:





























