Գերմանական տեխնիկական  համագործակցություն ընկերության /GTZ/  երեւանյան գրասենյակը «Հարավային Կովկասում իրավական եւ  դատական  բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի շրջանակում կազմակերպում է  սեմինար    լրագրողների համար  «Վարչարարությունը, վարչական վարույթը եւ վարչական  դատավարությունը  Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

Սեմինարն  անցկացնելու են  Հրայր  Թովմասյանը եւ  Գրիգոր Մուրադյանը:

Սեմինարին մասնակցել ցանկացող լրագրողները  կարող  են  դիմել  Երեւան,  Բաղրամյան 4/1, 3-րդ հարկ,  203 սենյակ, կամ զանգահարել 540981 հեռախոսահամարով  մինչեւ  սույն թվականի  դեկտեմբերի 6-ը: