Հինգշաբթի առավոտյան Ճապոնիայում երկու հանցագործներ մահապատժի են ենթարկել։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով արդարադատության նախարարությունը։
Մահապատժի են ենթարկվել Մասակաձու Նիսիկավան, որը 61 տարեկան է եւ 34-ամյա Քոիթի Սումիդան։ Առաջինը 26 տարի առաջ մեկը մյուսի հետեւից սպանել է չորս կանանց։ Նրա նկատմամբ 2005 թվականին մահապատժի է սահմանվել։ Երկրորդը սպանել ու անդամահատել է իր նախկին գործընկերոջը։ Նրա նկատմամբ մահապատիժ է սահմանվել 2013 թվականին։
Նախորդ մահապատիժն իրականացվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Վարչապետ Սինձո Աբեի՝ 2012 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր, մահապատժի է ենթարկվել 19 մարդ։
Այժմ Ճապոնիայում մահապատժի է սպասում 130 մարդ։




























