Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասսամ նահանգում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 40-ի, շուրջ 1.5 միլիոն մարդ առանց տանիքի է մնացել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Ավելի քան երկու շաբաթ է այնտեղ չեն դադարում հորդառատ անձրեւները, որոնք ջրհեղեղների են հանգեցրել։ Բրահմապուտրա գետը դուրս է եկել ափերից։ Ասսամ նահանգում առնվազն 2.5 հազար գյուղեր են հեղեղվել, ջրի տակ է մնացել նաեւ Կազիրանգա ազգային պարկը։
Նշվում է, որ Կազիրանգա ազգային պարկի ավելի քան 90 հեղեղված է ջրով։




























