Անհայտ անձինք Պակիստանում կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։ Դրա հետեւանքով առնվազն 4 իրավապահ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով DAWN-ը։

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, Բելուջիստան գավառի Քվետա քաղաքում։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։ Իշխանությունները հետաքննում են միջադեպը։

Տվյալ պահին տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։